Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 ապրիլի 2020 թվականի N 1

ՀԵՐՈՒՀՈՒՇ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԱԲՐՈ-ՍԻԵՆԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ 2021-2022ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (2-ՐԴ ՓՈՒԼ)

§ՀԵՐՈՒՀՈՒՇ¦ՍՊԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԿՈՂՄԻՑԼՈՌԻԲԵՐԴՀԱՄԱՅՆՔԻԿՈՂԵՍԲՆԱԿԱՎԱՅՐԻԳԱԲՐՈ-ՍԻԵՆԻՏՆԵՐԻՀԱՆՔԱՎԱՅՐԻ§ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ¦ՏԵՂԱՄԱՍԻ 2021-2022ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻԵՎՇՐՋԱԿԱՄԻՋԱՎԱՅՐԻՎՐԱԱԶԴԵՑՈՒԹՅԱՆՆԱԽՆԱԿԱՆԳՆԱՀԱՏՄԱՆՀԱՅՏԻՎԵՐԱԲԵՐՅԱԼԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂՀԱՆՐԱՅԻՆԲԱՑԼՍՈՒՄՆԵՐԻԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (2-ՐԴՓՈՒԼ)

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 Լոռի Բերդ համայնք, գ. Կողես                     

  09.04.2021թ.                                                                                           

         2021թ. ապրիլի 9-ին  ժամը` 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  կայացավ Կողեսի գաբրո-սիենիտների հանքավայրի «Հյուսիսային»  տեղամասի “Հերուհուշ” ՍՊԸ-ի կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների  ՇՄԱ  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը:

           Լսումներիմն մասնակցում  էին  Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավար` Արսեն Մամաջանյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի առաջատար մասնագետ Քրիստինե Մելիքջանյանը, շրջակա միջավայրի  նախարարութղյան ՛՛ՇՄԱ փորձաքննության կենտրոն՛՛ ՊՈԱԿԻ առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանը, գլխավոր մասնագետ Հ. Հակոբյանը, “Հերուհուշ” ՍՊ ընկերության տնօրեն Ս. Եղիազարյանը, “Ընդերք” ՍՊԸ տնօրեն Ս. Գևորգյանը և համայնքի բնակիչներ:

Հանրային լսումները վարեց Կողես բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մամաջանյանը: Նա նշեց, որ “Հերուհուշ” ՍՊ ընկերությունը նախաձեռնել է իրականացնել երկրաբանահետախուզական  աշխատանքներ` համայնքի վարչական տարածքում գտնվող Կողեսի գաբրո-սիենիտների հանքավայրի «Հյուսիսային»  տեղամասում, ընկերությունը կազմել է ՇՄԱ նախնական գնահատման հայտի փորձաքննության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, որը այսօր ներկայացվեց համայնքի քննարկմանը` փորձաքննական կենտրոնի մասնագետի կողմից:Նշվեց, որ այսօր կայանում է 2-րդ հանրային քնարկումը:

            Շրջակա միջավայրի նախարարության ՇՄՓ կենտրոն ՊՈԱԿ-ի մասնագետ            Մարիետա Ավետիսյանը նշեց, որ իրենց փորձաքննությանն է ներկայացվել Կողեսի գաբրո-սիենիտների հանքավայրի «Հյուսիսային»  տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Փորձաքննական գործընթացն ընթացել է համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և  §ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ օրենքի պահանջների:

      Փորձաաքննության գործընթացին մասնակցել են ինչպես շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումները, այնպես էլ այլ գերատեսչություններ: Մենք ստացել ենք տարբեր կարծիքեր և առաջարկություններ ՇՄ նախարարության ստորաբաժանումներից, առողջապահության նախարարությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունից: Բոլոր ստացված կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների հիման վրա հայտը լրամշակվել և լրակազմվել է:

Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հիմնականում պայմանավորված է լինելու մթնոլորտ արտանետվող փոշով, որի աղբյուրներն են լինելու հորատման աշխատանքները, ճանապարհը, աշխատող տեխնիկան: Բայց, քանի որ ուսումնասիրության դաշտային աշխատանքները կունենան կարճատև բնույթ, ընդամենը 2-3 ամիս, ապա այդ աշխատանքների ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա կլինի աննշան: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում տրված են հնարավորազդեցությունները, ինչպես նաև այդ ազդեցությունների բացառմանը, մեղմմանը, փոխհատուցմանը ուղղված բնապահպանական և սոցիալական միջոցառումներ, որոնք թույլ կտան էլ ավելի նվազեցնել կամ փոխհատուցել այդ ազդեցությունները:

Ս. Գևորգյանը նշեց, որ երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված է 4 հորատանցքերի հորատում 58մ, 40մ և 2 հատ 10մ խորությամբ՝ ընդամենը 118մ և 150մ3 փորձնական հանույթ: Հորատման աշխատանքները կտևեն 10 օր, փորձնական հանույթը մոտ 2 ամիս: Հաշվի առնելով աշխատանքների կարճաժամկետ բնույթը և փոքր ծավալները կարելի է վստահաբար ասել, որ բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կլինի չնչին: Նոր ճանապարհներ չեն կառուցվի, կօգտագործվեն գոյություն ունեցողները: Կխախտվի ընդամենը 210մ2 տարածք /4 հորատման հրապարակ-160մ2 և փորձնական բացահանք-50մ2/, որը անմիջապես կվերականգնվի: Քանի որ երևակումը գտնվում է բնակավայրից 1.5կմ հեռավորության վրա, բացասական ազդեցությունը համայնքի բնակչության վրա կլինի զրոյական, միևնույն ժամանակ կստեղծվի նոր աշխատատեղեր:

     “Հերուհուշ” ՍՊ ընկերության տնօրեն Ս. Եղիազարյանը հավաստիացրեց, որ աշխատողները կընտրվեն հիմնականում համայնքի բնակիչներից:

ՇՄՓ կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հ. Հակոբյանը բարձրացրեց երևակման տարածքի` որպես արոտավայր օգտագործման շրջանառությունից ժամանակավորապես դուրս գալու հարցը:

 Կողես բնակավայրի վարչական ղեկավար Ա. Մամաջանյանը նշեց, որ չնայած այդ տարածքը հաշվառված է որպես արոտավայր, բայց այն հիմնականում քարքարոտ բուսականությունից զուրկ տարածք է, և երբևէ որպես արոտավայր չի օգտագործվում:

      Համայնքի բնակիչները նշեցին, որ եթե իրոք այդ աշխատանքները շրջակա միջավայրի և բնակիչների վրա բացասական ազդեցություն չեն թողնի, և կստեղծվեն  նոր աշխատատեղեր՝ ապա առաջարկվող գործունեության վերաբերյալ    առարկություններ չունեն:



Կից փաստաթղթեր՝
(445.41 Կբ) արձանագրություն pdf
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner