§ՆԵՅՉՐԼ ՌԵՍՈՐՍԻԶ¦ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 2021-2024ԹԹ. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (1-ԻՆ ՓՈՒԼ)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ.Ուռուտ
16 ապրիլի 2021թ.
Սույն թվականի ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացավ §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետազոտական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնականգնահատման հայտի վերաբերյալ կազմակերպված հանրային լսումներ:
Լսումներին մասնակցում էին Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար` Սերգո Ջուլհակյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի երկրորդ կարգի մասնագետ Նեկտարինա Անդրեասյանը, §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ` Տարոն Նավասարդյանը,համայնքի բնակիչներ /մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում է/:
Հանրային լսումները վարեց Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը: Նա ներկայացրեց հանրային լսումների նպատակը և ասաց, որ խոսքը 20-30 հա տարածքի մասին է:
Այնուհետևընկերության լիազորված անձ` Տարոն Նավասարդյանը ներկայացրեց, որ սա գործընթացի մեկնարկային փուլն է: Նանշեց, որ այս լսումների արդյունքում նախնական համաձայնություն ստանալու դեպքում §Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կկազմվի շրջակա միջավայրի վրա ազդեցությաննախնական գնահատման հայտ և կներկայացվի ազդակիր համայնքի քննարկմանը: Նա ներկայացրեց աշխատանքների նկարագրությունը, հիմնական տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, հավելեց, որ համաձայն` §Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի` մեր կողմից ծավալվող գործունեությունը հանդիսանում է փորձաքննության ենթակա գործունեություն: Միաժամանակ ներկաներին տեղեկացրեց, որ ելնելով աշխատանքների բնույթից, բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության կենսակերպի վրա կլինի նվազագույն: Հայտում կտրվեն հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև այդ ազդեցությունների բացառմանը, մեղմմանը, փոխհատուցմանը ուղղված բնապահպանական և սոցիալական միջոցառումներ, որոնք թույլ կտան էլ ավելի նվազեցնել կամ փոխհատուցել այդ ազդեցությունների հետևանքները: §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչընշեց նաև, որ բնակչության հավանությունըստանալուց հետո, երբ ընկերությունը կսկսի կատարել տարածքի ուսումնասիրություն ևերբ սկսենիրականացնել հանքավայրի շահագործումը՝ կստեղծվեն աշխատատեղեր:
Քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ հանքի շահագործման վերաբերյալ. §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչը ասաց, որ ներկայումս խոսք չի կարող գնալ հանք բացելու մասին: Հանքավայրի շահագործման վերաբերյալ հարց բարձրացրեց Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը ,- հանքը պետք է շահագործվի միայն փակ եղանակով, իսկ դեպի հանքավայր տանող ճանապարհը պետք է անցնի Սարատովկա, Տաշիր համայնքի վարչական տարածքով: §Նեյչրլ Ռեսորսիզ¦ ՍՊ ընկերության ներկայացուցիչը ասաց,որ ինքը ներկայացրեց ընթացակարգը, այդ գործընթացը բաժանվում է երկու մասի: Այդ հարցը կքննարկվի հաջորդ փուլերում: Այնուհետև նա դիմեց ներկաներին,- այժմ լսենք ձեզ, ձեր դիտողությունները և առաջարկները.
1. Սերգո Ջուլհակյան - Երբ աշխատանքները սկսվեն, վնասի փոխհատուցումը պետք է համաձայնեցնել հողատերերի հետ:
2. Տարոն Նավասարդյան - Հողատերերի տարածքում աշխատանքներ կատարելուց հետո նորից տարածքը կհարթեցվի, բայց երեք տարի է անհրաժեշտ, ոպեսզի տվյալ տարածքը նախկին տեսքը ստանա: Դրա համար բոլոր հողատերերը փոխհատուցում կստանան:
3. Վլադիմիր Բարսեղյան- Երբ են նախատեսվում աշխատանքները սկսել:
4. Տարոն Նավասարդյան- Այս գործընթացը մի քանի փուլերով է: Հաջորդ` երկրորդ լսման ժամանակ գալու ենք նախարարության ներկայացուցչի հետ, ով ավելի մանրամասն կներկայացնի նախատեսվող աշխատանքները, եթե իհարկե հիմա ստանանք նախնական համաձայնությունը առաջին փուլի` նախնական գնահատման հայտի համար, ապա հաջորդ հանդիպումը նախատեսվում է մոտավորապես երկու, երեք ամիս հետո:
5. Անուշ Օհանյան – Կարծում եմ, որ նախատեսվող աշխատանքները համայնքի համար կլինեն եկամտաբեր, ձեր անհատական մոտեցումը կապված հողատերերի վնասի փոխհատուցման հետ` կլինի անհրաժեշտ: Ես ոչ միայն դեմ չեմ տարածքի ուսումնասիրությանն ու շահագործմանը, այլ նաև, ինչպես նշվեց աշխատատեղեր ստեղծվելու մասին` դա շատ գովելի է, որոշ ընտանիքներ կլուծեն իրենց առօրյա խնդիրները: Այլ երկրներ ունեն նավթ, ինչու չէ մենք էլ ունենանք այլ օգտակար հանածոներ, որը կլինի ի նպաստ պետության ուժեղացման, ժողովուրդը կունենա քիչ թե շատ բարեկեցիկ կյանք: Իսկ հետագայում հանքը կլինի բաց թե փակ, դա արդեն այլ հարց է:
6. Սամվել Ջուլհակյան – Ավելի լավ կլինի աշխատանքները սկսվեն խոտհունձից հետո:
7. Տարոն Նավասարդյան – Այո, կարծում եմ այդպես էլ կլինի: