Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ և 42-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ և 67-րդ հոդվածներով,ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
1) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0129-0004 կադաստրային ծածկագրով 0.2725 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության չորրորդ կարգի վարելահողը համայնքային սեփականություն ճանաչելու և 230.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0134-0005 կադաստրային ծածկագրով 3.845 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության չորրորդ կարգի վարելահողը համայնքային սեփականություն ճանաչելու և 3.160.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
3) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող 06-056-0008-0001 ծածկագրից առանձնացված 0.4 համակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլարտադրական օբյեկտների նպատակային նշանակությամբ հողամասը գործառնական նշանակությունը գյուղ. արտադրական օբյեկտների 600.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
4) Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0105-0007 կադաստրային ծածկագրով 2.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության չորրորդ կարգի վարելահողը 1.890.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: