Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2022 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդ­­վա­ծով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտ­պա­նու­­թյան ծա­ռա­յությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կար­գը սահմանելու մասին» թիվ 384-Ն ևՀՀկա­ռա­վա­րու­թյան 2003թ. նոյեմբերի 13-ի «Քա­ղա­քացիականպաշտ­պա­նու­թյանկազմավորումներիստեղծման, նախա­պատ­­րաստ­ման և գոր­ծունեության կարգը սահմանելու մա­սին» թիվ 1532-Ն որոշում­ները՝

որոշում եմ.

1.   Լոռի Բերդ համայնքում ստեղծել քաղաքացիական պաշտպանության (այսու­հետ՝ ՔՊ) շտաբ:

2.  ՔՊ պետի տեղակալ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քար­տու­ղար Անի Մարտիրոսյանին:

3.  ՔՊ պետի տեղակալին՝

1)   Մշակել և մինչև 2022թ. մարտի 1-ը իմ հաստատմանը ներկայացնել ԼոռիԲերդ հա­մայն­քի քաղաքացիական պաշտպանության պլանը:

4.  Լոռի Բերդ համայնքում ստեղծել տարահանման հանձնաժողով և հա­մայն­քային հետևյալ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները՝ համապա­տասխանա­բար նշանակելով ղեկավարներ.

1)   տարահանման հանձնաժողով, նախագահ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանին.

2)  կապի և ազդարարման ծառայություն, պետ՝ համայնքապետարանի աշխա­տա­կազ­մի երկրորդ կարգի մասնագետ ՀայարփիԱյվազյանին,

3)  հասարակական կարգի պահպանման ծառայություն, պետ՝ հա­մայն­քա­պե­տա­րա­նի աշխա­տա­կազմի առաջատար մասնագետ ԱրթուրՎարդան­յանին,

4)  ինժեներական և տրանսպորտային միասնական ծառայություն, պետ՝ հա­մայն­քի ղե­կա­վարի օգնական ՎահրամՊապիկյանին,

5)  բժշկական ծառայություն, պետ՝ Ուռուտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի ընտանեկան բժիշկ – տնօրեն Սիլվա Մարգարյանին,

6)  կոմունալ-տեխնիկական ծառայություն, պետ՝ համայնքապետարանի աշխա­տա­կազ­մի առաջատար մասնագետ Քրիստինե Մելիքջանյանին,

7)  առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծա­ռա­յու­թյուն, պետ՝ համայնքապետարանի աշխա­տա­կազմի գլխավոր մասնագետ Մար­­գարիտա Հովսեփյանին,

8)  բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայություն, պետ՝ Ուռուտ բնա­կավայրը սպասարկող անասնաբույժ Ռազմիկ Ջուլհակյանին:

5.  Լոռի Բերդ համայնքում ստեղծել հետևյալ կազմավորումները՝ համապա­տաս­­­խա­նա­­բար նշանակելով հրամանատարներ.

1)   փրկարարական խումբ, հրամանատար՝Լեջան բնա­կա­­վայրի գանձող Հմա­յակՂազարյանին,

2)  հակահրդեհային խումբ, հրամանատար՝ Սվերդլով բնա­կա­­վայրի գանձող Անդ­րանիկ Այվազյանին,

3)  հասարակական կարգի պահպանման խումբ, հրամանատար՝ Յաղդան բնա­կա­վայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանին,

4)  հետախուզական խումբ, հրամանատար՝Բովաձոր բնա­կա­­վայրի գանձող ԷդգարԽա­ռա­տ­յանին:

6.  Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 25-Ա որոշումը:

7.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner