17.11.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
18.03.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գարնանացան մշակաբույսերի պետական աջակցության ծրագիր
|
Հարգելի´ բնակիչներ,Սույնով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը, որն իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։Պետական աջակցութհունը վերաբերում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը։Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ...
Մանրամասն |
|
27.02.24
Լոռի Բերդ համայնքը առաջատար է նաև սպորտի բնագավառում 🥇🏆
|
Այսօր` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի կողմից հատուկ պատվոգրերի և դրամական խրախուսանքների արժանացան Լոռի Բերդ համայնքի պատանի մարզիկները, ովքեր սպորտի տարբեր բնագավառներում հաջողություններ են գրանցել.1. Ռուդիկ Ռաֆիկի Ղազարյան ֊ Լոռվա գավաթի բաց առաջնություն, 1֊ին պատվավոր տեղ, գ. Լեջան2. Ռուբիկ Հովիկի Ղազարյան ֊ Լոռվա գավաթի բաց առաջնություն, 1֊ին պատվավոր տեղ, գ. Լեջան3. Նարեկ Գառնիկի Պետրոսյան ֊ պրոֆեսիոնալ ՄՄԱ մարզաձև, 1֊ին պատվավոր տեղ, գ. Ուռուտ4. Կարեն Վազգենի Ջուլհակյան֊ պրոֆեսիոնալ ՄՄԱ մարզաձև, 1֊ին պատվավոր տեղ, գ. Ուռուտ5. Ռոման Ալբերտի Դիլանյան ֊ պրոֆեսիոնալ ՄՄԱ մարզաձև, 1֊ին պատվավոր տեղ, գ. Ուռուտ։Պատանի մարզիկները ներկայացրել են Լոռի Բերդ համայնքը և իրենց հաղթանակով ...
Մանրամասն |
|
21.02.24
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մշտապես Լոռի Բերդ համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում են
|
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը և համայնքում ԼՂՀ֊ից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում ընդգրկված պատասխանատուները հերթական անգամ այցելել են համայնքի բնակավայրերում ապաստանած մեր հայրենակիցներին։ "Մարդը կարիքի մեջ" ՀԿ֊ի հետ համագործակցության շրջանակներում հերթական աջակցությունն է ցուցաբերվել մեր հայրենակիցներին. տրամադրվել են վառարաններ և վառելանյութ` բրիկետներ։ Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
21.02.24
Ագարակ և Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման վերաբերյալ
|
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 14-ին կայացել է «KfW» գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող <<560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում>> համայնքային ենթակառուցվածքի ծրագրով իրականացվող Լոռի Բերդ համայնքի Ագարակ և Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման մրցույթը, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Հարգանքներով՝ Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |