ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանում 2019 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդ վաճառքով օտարվում են.
Լոտ1. Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում գտնվող 06-025-0107-0003 ծածկագրով, 5.4889 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 7.910.000 ՀՀ դրամ: Լոտ 2. Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում գտնվող 06-025-0107-0002 ծածկագրով 1.0566 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլն արտադրական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 1.525.000 ՀՀ դրամ: Լոտ 3. Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղում գտնվող 06-105-0009-0014 ծածկագրով, 0.55 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը՝ 800.000 ՀՀ դրամ: Լոտ 4.Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղում գտնվող 06-038-0041-0030 ծածկագրով, 0.2822 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը՝ 415.000 ՀՀ դրամ: Լոտ 5. Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղում գտնվող 06-038-0025-0006 ծածկագրով, 0.07543 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամաս, մեկնարկային գինը՝ 110.000 ՀՀ դրամ: Լոտ 6. Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղում գտնվող 06-038-0108-0020 ծածկագրով, 1.2146 հա մակերեսով 4- րդ կարգի արոտավայր, մեկնարկային գինը՝ 560.000 ՀՀ դրամ:
Լոտի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ ունեցող անձիք և այդ անձանց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել աճուրդին: Աճուրդում հաղթած անձը պետք է փոխհատուցի տվյալ հողամասի համար համայնքի կողմից կատարված ծախսերը /չափագրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական/ ծախսերը: Հայտերը ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 25ը ժամը 17-00-ն: Լրացուցիչ տեղեկությունների կամ լոտին ծանոթանալու համար կարող եք դիմել Լոռի Բերդի համայնքապետարան, գյուղ Լոռի Բերդ Աշոտ Երկաթի 7 հասցեով կամ զանգահարել 077-47-71-88, 091-87-17-05 հեռախեսահամարներով:
Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան