Հարգելի՛ բնակիչներ.
Սույն թվականի մայիսի 21-ին ժամը` 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում (հասցե` գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7), կիրականացվի տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով: Բաղադրիչ 1-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի ժամանակ ներկայացվելու և հաստատման է դրվելու Նախաձեռնող խմբի կողմից մշակված ենթածրագրի առաջարկը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին.
Հեռ. 091-42-99-83, էլ.փոստ edmel1@rambler.ru