|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
25.10.26
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ, ԼՈՌԻ ԲԵՐԴ) ԽՈՇՈՐԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՊ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾՈՂ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ Է
|
 Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ՏԻՄ ընտրություններում հաստատվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։  Արայիկ Ներսիսյանի թեկնածության հաստատումը համայնքի հետագա զարգացման, արդյունավետ կառավարման և շարունակական ծրագրերի իրականացման ուղղությամբ վստահության դրսևորում է։
|
|
|
27.09.26
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27
|
|
Սեպտեմբերի 27․․․ Ցավի, կորստի ու անմար հիշողության օր։ Հիշում ու խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Հավերժ փառք և խոնարհում։
|
|
|
25.09.26
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
|
|
Օրերս Լոռի Բերդ համայնքը հյուրընկալեց Էստոնիայի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային համագործակցության ցանցի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏԻՄ ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ներկայացվեցին երկու երկրների համայնքային կառավարման փորձն ու լավագույն գործելակերպերը, ինչպես նաև ընդգծվեց փորձի փոխանակման և հետագա համագործակցության կարևորությունը։ Նման այցերը կարևոր հնարավորություն են համայնքների միջև գործընկերային կապերի ամրապնդման, արդյունավետ կառավարման մեխանիզմների ուսումնասիրության և տեղական զարգացման նոր նախաձեռնությունների համար
|
|
|
21.09.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն և խորհրդանշական օրերից է։ Այն մարմնավորում է ազատ ապրելու մեր կամքը, սեփական պետություն ունենալու իրավունքը և անկախ հայրենիք կերտելու մեր հավաքական ձգտումը։ Այս օրը մեզ հիշեցնում է նաև մեր ամենօրյա պատասխանատվության մասին՝ պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, զարգացնելու մեր համայնքները և արժանապատիվ ապագա կառուցելու գալիք սերունդների համար։ Այսօր, առավել քան երբևէ, մեր ուժը մեր միասնության, աշխատասիրության և հայրենիքի հանդեպ սիրո մեջ է։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ իր ազնիվ աշխատանքով, նվիրումով և համայնքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |