Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.09.27 ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ... Մանրամասն
18.12.26 ԱԶԴԱՐԱՐԻʹՐ․ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԱՆԽԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

www.azdararir.am

13.08.24 Լոռի Բերդ համայնքի ղեկավարը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Լոռի Բերդ համայնքում հաստատված բնակչության հետ
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ` համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ` այսօր հերթական հանդիպումը կայացավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռի Բերդ համայնքում հաստատված բնակչության հետ։Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։Իրականացված և նախատեսվող ծրագրերը մանրամասն ներկայացնելուց հետո պարզաբանումներ տրվեցին նաև մեր հայրենակիցների աշխատանքի, առողջապահական, կրթական և փաստաթղթերի կարգավորմանը առնչվող բոլոր ... Մանրամասն
13.08.24 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Օգոստոսի 13-ին Լոռի Բերդ համայնքում մեծ խանդավառությամբ նշվեց երիտասարդության միջազգային օրը։Լոռի Բերդ համայնքի «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ և ներկայացուցիչներ՝ համայնքի բոլոր բնակավայրերից։Տոնական օրվա շրջանակում Լոռի Բերդ համայնքի դպրոցների ուսուցիչները և աշակերտները՝ տնօրենների գլխավորությամբ կազմակերպել էին ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են նկարներ, ձեռագործ աշխատանքներ, հողից ստացած բերք ու բարիքն ու խոհարարական արվեստի նմուշներ։Տոնական մթնոլորտով և բարձր տրամադրությամբ հագեցած միջոցառմամբ հերթական անգամ կարևորվեց երիտասարդների դերը` ... Մանրամասն
11.08.24 ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի' երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Երիտասարդ մարդկանց գիտելիքներով, ձգտումով ու աշխատասիրությամբ է պայմանավորված մեր երկրի վաղվա օրը և ապագայի գալիքը, որի հիմնաքարը հե՜նց դուք եք։ Ձեր երիտասարդական ավյունով, անսպառ եռանդով ու կարողություններով դուք եք մեր երկրի առաջընթացի և զարգացման ամենակարևոր օղակներից մեկը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, և մաղթում հաստատակամություն և վճռականություն` ձեր կյանքի կարևորագույն նպատակների իրագործման ճանապարհին։

Հարգանքներով` Լոռի Բերդ համայնքի ղեկավար։

16.07.24 Հերթական հանդիպում֊քննարկումը` ԼՂՀ֊ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ
Այսօր` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը` համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ հերթական հանդիպում֊քննարկումն է անցկացրել համայնքում ապաստանած` ԼՂՀ֊ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը մանրամասն ներկայացրել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես` բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Համայնքի ղեկավարը նշել է, ործրագիրն իրականացվելու է 3 փուլով․ 1-ին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner