|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
16.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ և ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐ ՈՒՂՂԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.
|
|
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը Ստեփանավանի ոստիկանության բաժնի պետ՝ Արամ Չթչյանի գլխավորությամբ՝ հյուրընկալեց և շնորհավորեց ոստիկաններին՝ ընդգծելով նրանց կարևոր դերը հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների անվտանգության ապահովման և համայնքի խաղաղ կյանքի կազմակերպման գործում։ Հանդիպման շրջանակում ոստիկանության ծառայողները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով՝ իրենց նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։ Հարգանքով՝ Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
|
07.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՊՐԻԼԻ 7֊Ի` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,Շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության՝ ապրիլի 7-ի այս լուսավոր օրվա առթիվ: Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում յուրաքանչյուր օր, ամեն մի նախաձեռնություն։Պատահական չէ, որ Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 7֊ը նշում է որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն կամ մայրության օրհնության օր։ Հենց այդ օրն էլ Գաբրիել հրեշտակը Մարիամ Աստվածածնին ավետում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։Սիրելի՛ կանայք,Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհրդով ցանկանում եմ Աստվածամոր նման կրեք աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը:Հարգանքներով` ...
Մանրամասն |
|
|
05.04.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Սուրբ Զատիկը հույսի և վերածննդի, ինչպես նաև ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում` իր խղճի հետ միասին: Թո՛ղ շնորհավոր լինի բոլորիս Սուրբ Զատիկը, թո՛ղ խաղաղություն թևածի ամենուր, երջանկություն և բարօրություն լինի բոլորիս ընտանիքներում։ Թող Ամենակարող Աստված պահպանի և առաջնորդի մեր ժողովրդին՝ շնորհելով ուժ, միասնություն և անդորր. Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում։ Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան։ «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:Հարգանքներով` Լոռի Բերդ համայնքի ղեկավար` ...
Մանրամասն |
|
|
31.03.26
«ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ, ԲՈՎԱՁՈՐ, ԼԵՋԱՆ, ԼՈՌԻ ԲԵՐԴ, ՅԱՂԴԱՆ, ԿՈՂԵՍ, ՍՎԵՐԴԼՈՎ և ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ և ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐՈՎ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ.
|
|
Հարգելի՛ բնակիչներ,✅Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում՝ հավանության է արժանացել «Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Յաղդան, Կողես, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի կենտրոնների բարեկարգում, կանաչապատում և խաղահրապարակների համալրում մարզասարքերով» ծրագրային հայտը:🏡Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել բնակավայրերի տեսքը, ստեղծել ավելի հարմարավետ և ժամանակակից հանրային միջավայր, ինչպես նաև ապահովել ակտիվ և առողջ ապրելակերպի հնարավորություններ բոլորի համար։Սիրելի՛ բնակիչներ,🤝Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ ծրագիրը կյանքի է կոչվել Ձեր ակտիվ մասնակցության և ներգրավվածության շնորհիվ։ Ձեր աջակցությունն ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |