Ղեկավարվելով «Համայնքային ծառայությնա մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի բ) կետով և «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 25-ի թիվ 78-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 01-ից: |