Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի իններորդ նստաշրջանի առաջին նիստի` սեպտեմբերի 15-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026թ. սեպտեմբերի 15-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի իններորդ նստաշրջանի առաջին նիստի` սեպտեմբերի 15-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
3) «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտմբերի 24-ի թիվ 71-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: |