Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի` փետրվարի 11-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. փետրվարի 11-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի` փետրվարի 11-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին:
4) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կանոնակարգը ընդունելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու անդամի իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու և փոխհատուցման կարգը հաստատելու մասին:
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գույքի ցանկում փոփոխություններ կատարելու մասին:
8) Հայաստանի համայնքների միությանը նվիրատվություն կատարելու մասին:
9) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կ․տ․ |