Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի` մարտի 10-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026թ. մարտի 10-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի` մարտի 10-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2)Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնին գույք նվիրաբերելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 15-ի թիվ 48-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը և հիմնական միջոցները մրցութային կարգով վարձակալության տրամադրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հուլիսի 15-ի թիվ 46-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
5) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. հուլիսի 15-ի թիվ 47-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
6) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
7) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին:
8) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին:
|