Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով 23․09․2026թ․ Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանի լիազոր անձ` Մելիք Շավարշի Շահինյանի կողմից ներկայացրած դիմումը, 08.05.2026թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 91/2026թ․, գրանցված գրանցամատյանում N1669-ով), Սամվել Ֆրանգյան Կամսարի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0.46003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 ծածկագրով հողամասի մակերեսը 0.46003 հա; բ/ հողամասի սահմանները և հատակագիծը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.46003 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.46003 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 60․43 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 2․78 քմ մակերեսով բնակելի տան աստիճանավանդակի (1-ին հարկ), 71․19 քմ մակերեսով անասնաշենքի, 15․74 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանի սեփականության իրավունքը: Հողամասում առկա է 2006թ․ ինքնակամ կառուցված 244․24 քմ մակերեսով տնտեսական շինություն։
4․ Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 02․10․2026թ․ թիվ 331-Ա որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: