Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 209-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2025 թվականի N 209-Ա

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ ՅԱՂԴԱՆ 06-079-0022-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ագաֆանգել Գեորգիի Գեորգիդիսի լիազորված անձ Համլետ Շահբազի Թումասյանի կողմից ներկայացված դիմումը, 25.03.2025թ. թիվ 09 հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991 թվականի թիվ 1 որոշումից քաղվածքը, 29.05.2025թ. թիվ 2867 և 29.05.2025թ. թիվ 2869 սեղանամատյաններով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, §ՏՍ Ռիելթի¦ ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, համայնքի ղեկավարի 10.04.2024թ. թիվ 94-Ա որոշումը ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, §Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

 

1.      Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0022-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0.16294 հա բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0022-0002 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.16294 հա

բ/  Հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն §ՏՍ Ռիելթի¦ ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավար կողմից հաստատված հատակագծի:

2.     Սույն որոշման 1-ին կետում նշված 0.16294 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Ագաֆանգել Գեորգիի Գեորգիդիսին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3.     ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0022-0002 կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 110.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 49.1 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի, 23.7 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 123.8 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 52.0 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի, 22.2 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 0.8 քմ մակերեսով սան հանգույցի, 31.2 քմ ներքին մակերեսով անասնաշենքի և 32.4 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Ագաֆանգել Գեորգիի Գեորգիդիսի սեփականության իրավունքը:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner