Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հ Հ կառավարության 02 փետրվարի 2002 թվականի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 15 ապրիլի 2021 թվականի թիվ 600-Ն որոշմամբ՝ հիմքը ընդունելով ՀՀ Կառավարության 14․03․1997թ․ «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշումը, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, «Սամվել ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը`
որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով հողամասում գտնվող 310.6 քմ մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխադրել՝ մանկապարտեզ գործառնական նշանակության:
2.Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասում առկա 310.6 քմ մակերեսով մանկապարտեզի նկատմամբ ճանաչել Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:
4.Հողամասի սահմանները որոշվում են ըստ՝ «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5.Ուժը կորցրած ճանաչել Սվերդլով համայնքի ղեկավարի 31.03.2016թ, N, 15.02.2016թ, N 04 և 05 որոշումները:
6.Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով հողամասի և 310.6 քմ մակերեսով շինության նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: