Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրի բնակիչ՝ Արմեն Վանիկի Պապյանի դիմումը, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 01-ի նիստի թիվ 2 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն) համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գ. Ուռուտ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, տուն 1 հասցեի բնակիչ՝ Արմեն Վանիկի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղում գտնվող 06-105-0014-0027 կադաստրային ծածկագրով, 0.064 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-105-0014-0013 կադաստրային ծածկագրով, 0.06375 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /127.500/ մեկ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |