Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 օգոստոսի 17-ի արտահերթ նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2026թ. օգոստոսի 17-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի օգոստոսի 17-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2027 թվականի սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը էլեկտրոնային աճուրդով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գներ սահմանելու մասին: