ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ
Ս. թ. նոյեմբերի 18-ին ժամը` 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում, որի ընթացքում քննարկվեց Լոռի Բերդ համայնքի 2026թ. բյուջեի և Լոռի Բերդ համայնքում 2026թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի և ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելու վերաբերյալհարցերը:
Հանրային քննարկումը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Քննարկմանը ներկա էին՝ համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամները, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի բնակիչներից թվով 47 բնակիչներ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):
Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, որ այն կազմակերպվել է 2026 թվականի բյուջեի կազմման նպատակով, ինչը նպատակ ունի քննարկման առնել բնակիչների կարծիքներն ու առաջարկները:
Այնուհետև համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ 2026 թվականին «Մասնակցային բյուջետավորում 2025» ծրագրի շրջանակներում համայնքի բնակավայրերում կառուցվելու են խաղահրապարակներ և տեղադրվելու են կարուսելներ, հավելեց, որ նախատեսվող ծրագրերի առումով շեշտը դրել են ճանապարհաշինության վրա, քանի որ ջրամատակարարման հարցը գրեթե կարգավորվել է, կան միայն արտաքին ցանցի հետ կապված խնդիրներ Բովաձոր և Լեջան բնակավայրերում, որը համարվում է համայնքի առաջնային խնդիրներից և 2026 թվականի ընթացքում խնդիրները կլուծվեն։ Շարունակելով խոսքը Արայիկ Ներսիսյանը նշեց, որ 2025 թվականին սուբվենցիոն ծրագրով հաստատված Ագարակ բնակավայրում իրականացնելու են 2 կմ 260մ ներհամայնքային ճանապարհի կառուցում, սակայն դա չպետք է խանգարի ջրամատակարարման շինարարական աշխատանքներին՝ զուգահեռ պետք է իրականացվեն։
Հաջորդիվ Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց 2026 թվականի համար կանխատեսվող բյուջեի եկամտային և ծախսային մասերը։ 2026 թվականին համայնքում նախատեսվում է 360 միլիոն ՀՀ դրամի ճանապարհաշինություն, 70 միլիոն ՀՀ դրամի համայնքային կենտրոնների բարեկարգում և 50 միլիոն ՀՀ դրամի մանկապարտեզների վերանորոգում, որը իր մեջ ներառում է ջեռուցումը, ներքին հարդարումը և տարածքի բարեկարգումը։ Տարածքների բարեկարգման համար,ինչպես նաևհամայնքում կանաչապատման նպատակով՝ աշնան և գարնան ամիսներին կտնկվեն տուա և կոնիկա ծառատեսակներ։
Քանի որ համայնքի բնակիչները զբաղվում են նաև եգիպտացորենի մշակմամբ՝ նախատեսվում է նաև գնել եգիպտացորենի հնձիչ։
2025 թվականին համայնքում կավարտվի գիշերային լուսավորության հետ կապված բոլոր հարցերը, իսկ 2026 թվականին կավարտվեն 4 բնակավայրերի մանկապարտեզների շինարարական աշխատանքները։ Մյուս բնակավայրերում մանկապարտեզների կառուցում նախատեսված է, սակայն դեռևս չեն կառուցվի, մինչև կարգավորվեն դպրոցների միավորման հարցերը՝ հետագայում շենքերի պահպանության խնդրի առաջ չկանգնելու համար։
Լոռի Բերդ համայնքի ավագանու անդամ Հայկ Վարդումյանը առաջարկեց բնակավայրերում կահավորված ժամանցի սենյակներ կառուցել՝ բնակիչների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Յաղդան բնակավայրի բնակչուհի՝ Սուսաննա Ավագյանը հարց բարձրացրեց աղբահանության տեսակավորման համար, քանի որ աղբատար մեքենաները երկաթե և ապակե իրերը չեն տանում։
Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը պատասխանեց, որ բոլոր բնակավայրերը ապահովված են աղբարկղներով, և հավելյալ աղբարկղներ գնելու կարիք չկա, միայն պետք է ճիշտ կազմակերպել աղբահանությունը։ Բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարվեց հետևողական լինեն, որպեսզի աղբատար մեքենաները շրջեն բնակավայրերի բոլոր հնարավոր փողոցներով և ճիշտ իրականացվի աղբահանությունը։
Լոռի Բերդ համայնքի ավագանու անդամ Աննա Ասրյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք հնարավոր է բնակավայրերի հանդիսությունների սրահներում գազաֆիկացում։
Համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հնարավոր է, քանի որ մի քանի բնակավայրերի հանդիսությունների սրահներում գազ կա, իսկ որ սրահներում չկա, կփորձեն իրականացնեն։
Ներկաներիկողմիցբարձրացվածհարցերիվերաբերյալտրվեցինանհրաժեշտպարզաբանումներ:
Քննարկմանմասնակիցներիկողմիցհավանությունտրվեց 2026 թվականի բյուջեի կազմման և 2026 թվականի համարտեղականտուրքերիևվճարներիդրույքաչափերինախագծերին, ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին մասնակցելուն։
Վերջում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներից` մասնակցության համար:
Հանրային քննարկումների պատասխանատու և վարող`
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա.ՆԵՐՍԻՍՅԱՆ
Արձանագրությունը կազմեց`
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ