Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արամ Միքաելի Աբովյանի լիազոր անձ Ալվարդ Միխայիլի Աբովյանի ներկայացված դիմումը,. 29.04.2026թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ թիվ 174/2005թ, գրանցված է գրանցամատյան թիվ 1572-ով, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ -ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝
որոշում եմ
1.ՀՀ մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ, Հովնանաձոր գյուղի, 06-063-0006-0002 կադաստրային ծածկագրում գտնվող, 0.1500 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ –ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.1500 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Արամ Միքաելի Աբովյանի սեփականության իրավունքը։
2. Հաստատել 06-063-0006-0002 կադաստրային ծածկագրի 0.1500 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
3.Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։