Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 239-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 239-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և  «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի փողոց, տուն 30 հասցեի բնակիչ՝ Խաչատուր Հովիկի Բալայանի դիմումը և 21.08.2017թ. թիվ 21082017-06-0033 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝

որոշում եմ.

1. Խաչատուր Հովիկի Բալայանին սեփականության իրավունքով պատկանող 06-044-0208-0007 կադաստրային ծածակագրով 0.44296 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի  նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:                             ,

2. Հողամասի կադաստրային արժեքի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է՝ 897.220 /ութ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255114135 հաշվեհամարին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից՝ վճարման անդորրագրի առկայության դեպքում:

4. Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 23.10.2025թ. թիվ 212-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner