Հիմք ընդունելով Վիրաբ Յոսիկի Մշեցյանի կողմից 31.03.2026թ. ներկայացված դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 09.12.2005թ. ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սվերդլովի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սվերդլովի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 2352-Ն որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» թիվ 259-Ա որոշումը, հիմք ընդունելով՝ 10.12.2004թ․ տրված թիվ 1193339 վկայականը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վիրաբ Յոսիկի Մշեցյանին սեփականության իրավունքով պատկանող, Սվերդլով գյուղոմ գտնվող, 06-101-0036-0028 կադաստրային ծածկագրով, ըստ Սվերդլով գյուղի հերթապահ կադաստրային քարտեզի՝ փաստացի, 0.1115 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2.Ճանաչել 0.1115 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վիրաբ Յոսիկի Մշեցյանի սեփականության իրավունքը, համաձայն Սվերդլով գյուղի հերթապահ կադաստրային քարտեզի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: