Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ-8 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 259-Ա որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-009-0027-0003 կադաստրային ծածկագրով 0.06542 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: