Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, ՀՀ կառավարության 02 փետրվարի 2002 թվականի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 15 ապրիլի 2021 թվականի թիվ 600-Ն որոշմամբ՝ հիմքը ընդունելով ՀՀ Կառավարության 14․03․1997թ․ «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշումը,ՀՀ կառավարության 07․07․2005թ․ թիվ 1098-Ն որոշումը, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, «Սամվել ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0021-0001 կադաստրային ծածկագրերով 0.18504 հա մակերեսով հողամասում գտնվող 117.95 քմ մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխադրել՝ հանդիսությունների սրահ գործառնական նշանակության:
2.Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0021-0001 կադաստրային ծածկագրով 0.18504 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասում առկա 83․76 քմ մակերեսով հանդիսությունների սրահի, 26․85 քմ մակերեսով հանդիսությունների սրահի, 7․34 քմ բաց պատշգամբի, 3,41 հա պարիսպի, 3․34 հա աստիճանավանդակի, 7․86 հա պարիսպի նկատմամբ ճանաչել Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:
4.Հողամասի սահմանները որոշվում են ըստ՝ «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5.Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0021-0001 կադաստրային ծածկագրով 0.18504 հա մակերեսով հողամասի և նրա վրա առկա շինությունների նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: