Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 10.06.2008թ. իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 21.10.26թ․ Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանի կողմից ներկայացված դիմումը, 20․01․1998թ․ «ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Լոռու մարզպետի թիվ 59 որոշումը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.14363 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրում գտնվող 0.14363 հա բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լեջան 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.14363 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.14363 հա մակերեսով հողամասը որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Գենվազ Գուրգենի Փարսադանյանին, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանին, Գուրգեն Գենվազի Փարսադանյանին, Արթուր Գենվազի Փարսադանյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.14363 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 48․85 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 14․03 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի (1-ին հարկ), 5․71 քմ մակերեսով աստիճանավանդակի, 51․56 քմ մակերեսով նկուղի, 18․78 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Գենվազ Գուրգենի Փարսադանյանի, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանի, Գուրգեն Գենվազի Փարսադանյանի, Արթուր Գենվազի Փարսադանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
4.Գենվազ Գուրգենի Փարսադանյանին, Համեստ Ալեքսանդրի Փարսադանյանին, Գուրգեն Գենվազի Փարսադանյանին, Արթուր Գենվազի Փարսադանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող․ 06-038-0026-0008 կադաստրային ծածկագրով 0․14363 հա մակերեսով հողամասում առկա բնակավայրերի նպատակային նշանակության բնակարան գործառնական նշանակությունը փոխել՝ բնակելի տուն գործառնական նշանակության։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: