Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով՝Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի պետի դիմումը, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնին նվիրաբերել մեկ հատ ցանցային տեսաձայնագրիչ՝ (NVR) Hikvision DS-7632NI-M2 158.000 (մեկ հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամարժողությամբ և մեկ հատ կոշտ սկավառակ՝ Seagate ST10000VE000 169.000 (մեկ հարյուր վաթսունինը հազար) ՀՀ դրամարժողությամբ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |