Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Արտաշես Սամվելի Աբգարյանի կողմից ներկայացված դիմումը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ թիվ 4264 գրանցամատյանով նոտարական կարգով վավերացված պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը՝
ո ր ո շ ու մ ե մ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ թիվ 3200 համարով հողամասի առուվաճառքի պայմանագիրը երկկողմանի լուծել։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մ. Հովսեփյանին գնորդի՝ Արտաշես Սամվելի Աբգարյանի կողմից վճարված հողամասի վաճառքի գինը՝ 7.600.000 (յոթ միլիոն վեց հարյուր հազար) և չափագրման, վկայականի ձեռքբերման, գույքի գնահատման և միասնական տեղեկանքի համար համայնքի կողմից իրականացրած ծախսերի փոխհատուցումը՝ 94.600 (իննսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ գումարները վերադարձնել գնորդի՝ Արտաշես Սամվելի Աբգարյանի 2470064243340000 հաշվեհամարին՝ օրենքով սահմանված կարգով։
3. Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 11․08․2026թ․-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-079-0117-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 270-Ա որոշումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: