Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 նոյեմբերի 2024 թվականի N 3

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱ¬ՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

 ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ

 Ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը` 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում և (կամ) քննարկում՝ ԼոռիԲերդհա­մայնքի 2025 թվականի բյուջեիևԼոռիԲերդհամայնքում 2025 թվականիհամարտեղականտուրքերիեվվճարներիդրույքաչափերըսահմանելունախագծերիվե­րաբերյալ:

  Հանրային լսումը և (կամ) քննարկմանը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը: Քննարկմանը ներկա էին՝ համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքի բնակավայրերի թվով 50 բնակիչներ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):

Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, որ այն կազմակերպվել է 2025 թվականի բյուջեի կազմման նպատակով, ինչը նպատակ ունի քննարկման առնել բնակիչների կարծիքներն ու առաջարկները:

Այնուհետև համայնքի ղեկավարը ներկայացրեց կառավարության կողմից սահմանված՝ առաջնային-ոլորտային ծրագրերը, դրանք են. ճանապարհաշինությունը, ջրամատակարարման համակարգերի վերակառուցումը և վերանորոգումը, մանկապարտեզը, սակայն դեռևս նախորդ տարիներից ի վեր Լոռի Բերդ համայնքը իրականացրել է հիշյալ ոլորտների բազմաթիվ ծրագրեր: Լոռի Բերդ համայնքը հանրապետության այն միակ համայնքներից է, որ կարողացել է պետության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացնել թվով ամենաշատ սուբվենցիոն ծրագրերը, որոնցից են` բոլոր բնակավայրերի համայնքային կենտրոնների, վարչական նստավայրերի, ջրամատակարարման համակարգերի արդիականացումը, վերանորոգումը և վերակառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի, գյուղգործիքների և հակակարկտային կայանների ձեռքբերումը, ինչպես նաև մի շարք պուրակների և խաղահրապարակների կառուցումը, բարեկարգումը և ցանկապատումը: Համայնքը սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել նաև ճանապարհաշինական և ջրամատակարարման ոլորտներում ևս:

Յաղդան բնակավայրի բնակչուհի՝ Լենա Գյուլզադյանը հարց բարձրացրեց խմելու ջրի հարցի հետ կապված:

  Համայնքի ղեկավար Ա.Ներսիսյանը բնակիչներին ներկայացրեց այս տարվա չավարտված ծրագրերի և վերջիններիս ձգձգվելու պատճառների մասին, որոնց մեջ էր նաև «KfW» գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող <<560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում>> համայնքային ենթակառուցվածքի ծրագրով իրականացվող Լոռի Բերդ համայնքի Ագարակ և Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման ծրագիրը, որի մրցույթը կայացել է ս.թ. փետրվարի 14-ին, սակայն՝ ինչ-ինչ պատճատներով դեռևս չեն սկսվել շինարարական աշխատանքները: Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը հավաստիացրեց, որ այդ օրը շատ մոտ է, և լիահույս է, որ շուտով կմեկնարկեն հիշյալ ծրագրով նախատեսված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման շինարարական աշխատանքները, ինչը Ագարակ բնակավայրից հետո ոչ պակաս կարևոր դեր ունի նաև Յաղդան և Կողես բնակավայրերի համար, իսկ եթե Լեջան բնակավայրը ևս ցանկություն հայտնի միանալու ջրամատակարարման համակարգին՝ դա ևս կարող են կյանքի կոչել:

  Հաջորդիվ Ա.Ներսիսյանը ներկայացրեց 2025 թվականի համար կանխատեսվող բյուջեի եկամտային և ծախսային մասերը:

  Ներկաներիկողմիցբարձրացվածհարցերիվերաբերյալտրվեցին սպառիչ պատասխաններ և անհրաժեշտպարզաբանումներ:

Քննարկմանմասնակիցներիկողմիցհավանությունտրվեց 2025 թվականի բյուջեի կազմման և 2025 թվականի համարտեղականտուրքերիևվճարներիդրույքաչափերի սահմանման նախագծերին:

Քննարկման վերջում համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` համայնքին առնչվող հարցերի քննարկմանը հետաքրքվածություն ցուցաբերելու և ակտիվ մասնակցություն համար:

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner