Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ, 43-րդ և 57-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով Ալեքսանդրոս Վասիլիադիսի կողմից ներկայացրած դիմումը, 03.08.2026թ.-ին տրված Լոռու մարզի Յաղդան բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․02․1991թ․ թիվ 1 որոշման №35 քաղվածքը, 24.08.2026թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ N177/2026թ․, գրանցված գրանցամատյանում N3388, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0.15424 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ալեքսանդրոս Վասիլիադիսի սեփականության իրավունքը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0.15424 հա; բ/ հողամասի սահմանները և հատակագիծը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.15424 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Ալեքսանդրոս Վասիլիադիսին, 0․15424 հա մակերեսով հողամասի, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.15424 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 59․80 քմ մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 20․60 քմ մակերեսով բաց պատշգամբի, 3․19 քմ մակերեսով աստիճանավանդակի, 5․09 քմ մակերեսով աստիճանավանդակի, 117․77 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 13․32 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի (1-ին հարկ), 22․48 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Ալեքսանդրոս Վասիլիադիսի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: