Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 17.04.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 25 արձանագրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1.1. 17.04.2026թ. գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Արսեն Ռոբերտի Մամաջանյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով հատկացնել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղում գտնվող 06-044-0215-0054 ծածկագրով 4.34565 հա մակերեսով խոտհարքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 92.000 ՀՀ դրամով:
2.Արսեն Ռոբերտի Մամաջանյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 92.000 /իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:
4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:
5.Արսեն Ռոբերտի Մամաջանյանի հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում: