Հիմք ընդունելով Արշալույս Յուրիկի Քալաշյանի կողմից 05․02․2026թ․ ներկայացված դիմումը՝ 06-105-0301-0072 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու վերաբերյալ, 06.12.2021թ. թիվ 06122021-06-0042 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Արշալույս Յուրիկի Քալաշյանի կողմից 09.01.2026թ. ներկայացված համաձայնագիրը, «ԱՐՏՅԱՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 17․09․2009թ․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1066-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝
ո ր ո շ ու մ ե մ.
1.Ճշտել ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Ուռուտ 06-105-0301-0072 կադաստրային ծածկագրում գտնվող, Արշալույս Յուրիկի Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համյանքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, ըստ որի մակերեսը կազմում է 1.21144հա։
2.ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Ուռուտ 06-105-0301-0072 կադաստրային ծածկագրում գտնվող, Արշալույս Յուրիկի Քալաշյանին սեփականության իրավունքուվ պատկանող 1.21144 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը համաձայն կադաստրային քարտեզի փոխել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության:
3.Հաստատել՝ 06-105-0301-0072 կադաստրային ծածկագրի 1.21144 հա մակերեսով գյուղատնտեսկան նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և ճշտված սահմանային չափերով և 1.21144 հա մակերեսով խոտհարքի նկատմամբ ճանաչել Արշալույս Յուրիկի Քալաշյանի սեփականության իրավունքը։
4. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։