Այսօր: Ուրբաթ, 17 Հուլիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ ՅԱՂԴԱՆ ԳՅՈՒՂԻ 06-079-0010-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.17 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԽԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11.06.2026 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 207-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մանյա Իսրաելի Ազարյանի լիազոր անձ Արտակ Սամվելի Գևորգյանի ներկայացված դիմումը,.  Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 11.06.2026թ. թիվ 207 -Ա  որոշումը, 09.07.2026թ Կադաստրի կողմից տրամադրված Կ-09072026-06-0120 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ -ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝

որոշում եմ

1.Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ  համայնքի  ղեկավարի 11.06.2026. թիվ 207-Ա  որոշումը:

2.ՀՀ մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ, Յաղդան գյուղի, 06-079-0010-0003 կադաստրային ծածկագրում գտնվող, 0.17 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ –ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.17 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել  Մանյա Իսրաելի Ազարյանի  սեփականության իրավունքը։

3. Հաստատել  06-079-0010-0003  կադաստրային ծածկագրի 0.17 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից  կազմված հատակագծի։

4.Հողամասը  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner