Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Գագիկ Էրեգլոյի Մնացականյանի կողմից լիազորված անձ Արամ Ժիրիկի Ջանջուղազյանի կողմից ներկայացրած դիմումը, թիվ 3141 և 3139 գրանցամատյաններով 18.09.2025թ.-ին հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ ժառանգական գործեր՝ թիվ 191/2025թ․ և թիվ 190/2025թ, 13.09.2024թ. համայնքի ղեկավարի կողմից տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 1 հորոշումից տրամադրված թիվ 28 քաղվածքը որը հանդիսանում է 02.12.2000թ. կադաստրային գործում առկա քաղվածքի ճշտված ամբողջական տարբերակը և որի հիման վրա նոտարի կողմից հաստավել են վերը նշված ժառանգության իրավունքի վկայագրերը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0006-0009 ծածկագրում գտնվող 0.3020 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0006-0009 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0.3020 հա; բ/ հողամասի սահմանային չափերը և մակերեսը՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.3020 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 0․29 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0,012 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին և օրենքի ուժով ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան գյուղի 06-079-0006-0009 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.3020 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 23․24, 38․52 և 11․40 քմ մակերեսով կիսանկուղների, 132․76 քմ մակերեսով բնակելի տան, 53․84 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի, 6․80 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի, 31․88 քմ մակերեսով անասնաշենքի, 3․69 քմ մակերեսով անասնաշենքի բ/պ-ի կամ ա/հ-ի, 5․80 քմ մակերեսով տնտեսական շենքի, 1․85 քմ մակերեսով տնտեսական շենքի բ/պ-ի կամ ա/հ-ի, 15․15 քմ մակերեսով ծածկի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանի սեփականության իրավունքը:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 190 -Ա և 02․12․2025թ․ թիվ 256-Ա որոշումները։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: