Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի և «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 25.12.2024թ. թիվ 80-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետի՝
որոշում եմ.
1.Լոռի Բերդ համայնքի 2025թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 4112 հոդվածով սահմանված 9.000.000 (ինը միլիոն) դրամը ըստ եռամսյանների սահմանել հետևյալ չափերով.
1-ին եռամսյակ – 2.900.000 (երկու միլիոն ինը հարյուր հազար) դրամ,
2-րդ եռամսյակ – 8.500.000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 8.500.000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,
4-րդ եռամսյակ – 9.000.000 (ինը միլիոն) դրամ:
1.2. 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 4261 հոդվածով սահմանված 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) դրամը ըստ եռամսյանների սահմանել հետևյալ չափերով .
1-ին եռամսյակ – 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ
2-րդ եռամսյակ – 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) դրամ,
4-րդ եռամսյակ – 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: