Այսօր: Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
28 հուլիսի 2026 թվականի N 2
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2027 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդի համայնքապետարան

 Սույն թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Լոռի Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցների կողմից անցկացվեց հանրային լսում՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ բնակչության կարծիքը լսելու և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն համապատասխան սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու նպատակով։

 Հանրային լսումը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

 Հանրային լսմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և բնակիչներ՝ ընդհանուր թվով 52 մասնակից։   Մասնակիցների ցուցակը և լուսանկարները կցվում են սույն արձանագրությանը։

Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերի հայտեր ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է կազմակերպել հանրային քննարկում՝ բնակչության կարծիքը լսելու և համայնքի համար առաջնահերթ ծրագրերը հստակեցնելու նպատակով։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ 2027 թվականին համայնքի 5 բնակավայրերում նախատեսվում է իրականացնել ճանապարհաշինարարական աշխատանքներ՝ մոտավորապես 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ։ Նշվեց նաև, որ ծրագրի նախագծման աշխատանքները նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

 Ծրագրիընդհանուրարժեքըկազմումէ 500 մլնդրամ։ՆախատեսվումէիրականացնելհամայնքիԱգարակ, Ուռուտ, Լեջան, ՍվերդլովևՅաղդանբնակավայրերիներհամայնքայինճանապարհներիկանոնավորտուֆքարովսալարկմանաշխատանքներ։ Աշխատանքների ընդհանուր ծավալի ավելի քան 70 տոկոսը կիրականացվի ԱգարակևՈւռուտբնակավայրերում, իսկմնացածմասը՝Լեջան, ՍվերդլովևՅաղդանբնակավայրերում։ Համայնքի մյուս 4 բնակավայրերում 2027 թվականին  ներհամայնքային ճանապարհների կառուցման անհրաժեշտություն չկա, քանի որ ճանապարհային հիմնական ցանցը կառուցված է, և նոր կառուցման ենթակա ճանապարհահատվածներ առկա չեն։ Համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև 2026 թվականի սուբվենցիոն ծրագրին՝ նշելով, որ համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսվում է իրականացնել համայնքային կենտրոնների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև խաղահրապարակները համալրել նոր մարզասարքերով և տաղավարներով։

 Ագարակ բնակավայրի բնակիչ Վահագն Մելիքջանյանը համայնքի ղեկավարին հարց ուղղեց՝ արդյոք հնարավոր է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բարեկարգել Ագարակ բնակավայրի ֆուտբոլի դաշտը։

 Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը պատասխանեց, որ նշված աշխատանքը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել, սակայն այն կարող է իրականացվել այլ ծրագրերի միջոցով։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը նշեց, որ «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում բնակիչները կարող են համապատասխան հայտեր ներկայացնել։

 Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում համայնքում նախատեսվում է գործարկել անվճար համայնքային տրանսպորտ, որի հետ կապված ծախսերը հոգալու է համայնքը։

 Լոռի Բերդ համայնքի ավագանու անդամ Անահիտ Սիմոնյանը, խոսք խնդրելով, շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և բոլոր կազմակերպիչներին՝ համայնքի երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու համար։

Հանրային լսման արդյունքները

 Հանրային լսման ընթացքում քննարկվեց ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման ծրագիրը։

 Քննարկման արդյունքում Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի բնակիչները հավանություն տվեցին ներկայացված ծրագրին՝ կարևորելով համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը և տուֆ քարով կանոնավոր սալարկումը։

 Ներկա բնակիչները, մասնավորապես, ընդգծեցին, որ ճանապարհների բարեկարգումն անհրաժեշտ է համայնքի բնակավայրերի բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժն ապահովելու, բնակավայրերի ենթակառուցվածքները բարելավելու և համայնքի ընդհանուր զարգացմանը նպաստելու համար։

  Այսպիսով, հանրային լսման մասնակիցների կողմից հստակ հավանությանարժանացավՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում ծրագիրը, և առաջարկվեց ծրագիրը ներկայացնել ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով։

  Հանրային լսման ավարտին համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ակտիվ մասնակցության և համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքն ու առաջարկությունները ներկայացնելու համար։

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
(183.22 Կբ)
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner