Ղեկավարվելով՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերով և հիմք ընդունելով «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 24.12.2025թ. թիվ 76-Ն որոշումը՝
որոշում եմ.
1. Լոռի Բերդ համայնքի 2026թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվի 4111 հոդվածով սահմանված 122 850 000 (մեկ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամը ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով. 3-րդ եռամսյակ – 89 037 500 (ութանասունինը միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ, 4-րդ եռամսյակ – 122 850 000 (մեկ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ:
1.2. 04-02-01 դասակարգմամբ «գյուղատնտեսություն» նախահաշվի 4241 հոդվածում ավելացնել 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) դրամ, այն ըստ եռամսյակների սահմանելով հեևյալ չափերով. 3-րդ եռամսյակ – 7 600 000 (յոթ միլիոն վեց հարյուր հազար) դրամ, 4-րդ եռամսյակ – 7 600 000 (յոթ միլիոն վեց հարյուր հազար) դրամ
1.3. 04-02-01 դասակարգմամբ «ոռոգում» նախահաշվի 5134 նախահաշվով սահմանված 7 000 000 (յոթ միլիոն) դրամը ամբողջությամբ պակասեցնել:
1.4. 04-05-01 դասակարգմամբ «ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5134 հոդվածում ավելացնել 4 300 000 (չորս միլիոն երեք հարյուր հազար) դրամ, այն ըստ եռամսյակների սահմանելով հեևյալ չափերով. 3-րդ եռամսյակ – 18 800 000 (տասնութ միլիոն ութ հարյուր հազար) դրամ, 4-րդ եռամսյակ – 18 800 000 (տասնութ միլիոն ութ հարյուր հազար) դրամ,
1.5. 06-03-01 դասակարգմամբ «ջրամատակարարում» նախահաշվի 4213 հոդվածում ավելացնել 4 200 000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) դրամ, այն ըստ եռամսյակների սահմանելով հեևյալ չափերով. 3-րդ եռամսյակ – 5 700 000 (հինգ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ, 4-րդ եռամսյակ – 8 700 000 (ութ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ,
1.6. 10-07-01 դասակարգմամբ «սոցիալական հատուկ արտոնություններ(այլ դասերին չպատկանող)» նախահաշվում ավելացնել 4239 հոդված 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարով, այն ըստ եռամսյակների սահմանելով հեևյալ չափերով. 3-րդ եռամսյակ – 500 000 (հինգ հարյուր հազար), 4-րդ եռամսյակ – 500 000 (հինգ հարյուր հազար),
1.7. 11.01.01 դասակարգմամբ «պահուստային ֆոնդ» նախահաշվի 4891 հոդվածը պակասեցնել 4 400 000 (չորս միլիոն չորս հարյուր հազար) դրամով, այն սահմանելով 31 526 708, 8 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր ութ դրամ 80 լումա):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: