Այսօր: Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2026 թվականի N 75-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀՈՎՆԱՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 6 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ, 06-063-0009-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԱՆ ՌԱՖԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արման Ռաֆիկի Ղազարյանի կողմից ներկայացված 26․01․2026թ․ դիմումը, 31.03.2004թ.-ին տրված թիվ 1217372 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 16.04.2021թ.-ին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ թիվ 68, գրանցված գրանցամատյանում N238, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 2-րդ կետով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում քաղաքաշինակա նորմերին, չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում`

որոշում եմ.

1.   Ճշտել ՀՀ Լոռու մարզի, Լոռի Բերդ համայնքի, Հովնանաձոր բնակավայրի, 3-րդ փողոց 6 բնակելի տուն հասցեով, 06-063-0009-0002 կադաստրային ծածկագրում գտնվող, 0․248 հա մակերեսով անշարժ գույքի տեղադիրքը և սահմանային չափերը՝ համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։

2.  Ճշտված սահմանային չափերով, 06-063-0009-0002 կադաստրային ծածկագրով, 0.248 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել Արման Ռաֆիկի Ղազարյանի սեփականության իրավունքը:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner