Այսօր: Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2026 թվականի N 80-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՅԱՂԴԱՆ ԳՅՈՒՂԻ 06-079-0012-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նիկոլայ Սպիրիդոնի Տեոդորակիսի /ծնված 16.01.1952թ./, Սիլվա Սպիրիդոնի Տեոդորակիսի /ծնված 12.02.1953թ./, Դեմիս Նիկոլայի Տեոդորակիսի /ծնված 04.08.1977թ./, Դեոնիս Նիկոլայի Տեոդորակիսի /ծնված 13.07.1977թ./, Միկիս Նիկոլայի Տեոդորակիսի /ծնված 27.10.1983թ./ լիազորված անձ Դավիթ Էդվարդի Սիրադեղյանի /անձնագիր AO0454685, տրված 19.01.2026թ. 039-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 1 որոշումից քաղվածքը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 10.06.2008թ. իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.15444 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0.15444 հա բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0017 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.15444 հա բ/  հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.15444 հա մակերեսով հողամասից 0.12 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր ցանկում, անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝  Նիկոլայ Սպիրիդոնի Տեոդորակիսին, Սիլվա Սպիրիդոնի Տեոդորակիսին, Դեմիս Նիկոլայի Տեոդորակիսին, Դեոնիս Նիկոլայի Տեոդորակիսին, Միկիս Նիկոլայի Տեոդորակիսին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0.03444 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հատկացնել՝ Նիկոլայ Սպիրիդոնի Տեոդորակիսին, Սիլվա Սպիրիդոնի Տեոդորակիսին, Դեմիս Նիկոլայի Տեոդորակիսին, Դեոնիս Նիկոլայի Տեոդորակիսին, Միկիս Նիկոլայի Տեոդորակիսին 344.4քմ մակերեսով տնամերձ հողամասի կադաստրային արժեքի՝ 75010 ՀՀ դրամ, ՀՀ Լոռի Բերդի համայնքապետարանի թիվ 900255114135 հաշվեհամարին վճարման դեպքում՝ 0.15444 հա հողամասի նկատմամբ ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

3.0.15444 հա հողամասը  չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0.15444 հա բնակելի կառուցապատման հողամասի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 27.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 73.6 քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի, 47.1 քմ մակերեսով բաց պատշգամբի, 4.9 քմ ներքին մակերեսով թռչնանոցի, 24.5 քմ ներքին մակերեսով անասնաշենքի և 9.7 քմ ծածկի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Նիկոլայ Սպիրիդոնի Տեոդորակիսի, Սիլվա Սպիրիդոնի Տեոդորակիսի, Դեմիս Նիկոլայի Տեոդորակիսի, Դեոնիս Նիկոլայի Տեոդորակիսի, Միկիս Նիկոլայի Տեոդորակիսի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրի առկայության դեպքում: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner