Հիմք ընդունելով Արայիկ Գևորգյանի դիմումը, <<Գագիկ Մեսրոպյան >> ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, , ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով՝ որոշում եմ
1․Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0157-0009 ծածկագրում գտնվող 0․98877 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0157-0009 ծածկագրի հողամասի մակերեսը 0․98877 հա, բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2․Սույն որոշման 1-ին կետում նշված 0․98877 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց համատեղ սեփականության իրավունքով վերահատկացնել՝ Սուրեն,Մանյակ,Գայանե, Արայիկ Գևորգյաններին։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։