Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով Նունե Ռոբերտի և Նադեժդա Ռոբերտի Բալայանների լիազոր անձ Հրանտ Մարտիրոսի Մաշումյանի կողմից ներկայացրած դիմումը, 05.06.2025թ. տրված թիվ 1481 և 1483 գրանցամատյաններով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Սամվել Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. Վերականգնել Լոռու մարզ Լոռի Բերդ համայնք գյուղ ԼոռիԲերդ 06-044-0017-0015 կադաստրային ծածկագրում գտնվող 0.26325 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Լոռի Բերդ համայնքի ԼոռիԲերդ գյուղի 06-044-0017-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0.26325 հա;
բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն ՍամվելՖրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Համաձայն ՍամվելՖրանգյան» ԱՁ-ի կողմից 09.06.2025թ. տրված եզրակացության 06-044-0017-0015 կադաստրային ծածկագրով 0.26325 հա մակերեսով հողամասում նշված թիվ 001 ծածկագրի բնակելի տունը քանդված է:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.26325 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով վերահատկացնել Նունե Ռոբերտի Բալայանին՝ 1/2 բաժնեմասով, և Նադեժդա Ռոբերտի Բալայանին՝ 1/2 բաժնեմասով:
3. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանպահից: Որոշումիցծագողիրավունքներնենթակաենպետականգրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռումարզայինստորաբաժանումում: