Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի բնակիչ՝ Վալերիկ Վանոյի Չատինյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 30-ի նիստի թիվ 3 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն) համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գ. Ագարակ, 16-րդ փողոց, տուն 1 հասցեի բնակիչ՝ Վալերիկ Վանոյի Չատինյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող 06-009-0038-0002 կադաստրային ծածկագրով, 0.0312 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-009-0038-0026 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0154 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /34.000/ երեսունչորս հազար / ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |