Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 25.05.2026թ.-ի «ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 189-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
1. «1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ագարակ գյուղում գտնվող 06-009-0038-0038 կադաստրային ծածկագրով, 0.01548 հա մակերեսով, բնակավյրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ Վալերիկ Վանոյի Չատինյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող 06-009-0038-0002 կադաստրային ծածկագրով, 0.0312 հա մակերեսով բնակավյրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Վալերիկ Վանոյի Չատինյանին՝ /46.200/ քառասունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից: