Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդկետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ (գլխավոր քարտուղարի 06.12.2024թ. թիվ /06/27.2/49756-2024 գրություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրված պետական փորձագիտական դրական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի տարեկան բյուջեն՝ համաձայն 1-ից 5 հավելվածների:
2 .Հաստատել համայնքի 2025թ. տարեկան բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի 2025թ. տարեկան բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն Հավելված 2-ի, 3-ի և 5-ի:
4. Հաստատել համայնքի 2025թ. տարեկան բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ համաձայն Հավելված 4-ի:
5. Սահմանել, որ.
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,
2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |