Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 03.08.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 8 արձանագրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. 03.08.2026թ. կայացած ջրային նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Մարտունի Սարգսյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում գտնվող 06-101-0041-0002 ծածկագրով 0.3881 հա մակերեսով ջրային նպատակային նշանակության, ջրամբար գործառնական նշանակության հողամասը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 62.000 /վաթսուներկու հազար/ ՀՀ դրամով:
2.Արմեն Մարտունի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 62.000 /վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ: Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:
4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:
5.Արմեն Մարտունի Սարգսյանի հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում: