Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 նոյեմբերի 2024 թվականի N 2

ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի անվանափոխության հարցի վերաբերյալ կազմակերպված հանրային լսումների և (կամ) քննարկումներ

 Լոռի Բերդ համայնք, գ. Յաղդան

Ս.թ. նոյեմբերի 04-ին ժամը` 11:00-ին Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անմիջական նախաձեռնությամբ՝ Յաղդան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպվեց և իրականացվեց հանրային լսում և (կամ) քննարկում: Հանրային քննարկմանը ներկա էին՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը, Յաղդան բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը, Յաղդանի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, «ՈւղղակիԺողովրդավարություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Լիլիթ Մելիքջանյանը և Անի Մաթևոսյանը և Յաղդան բնակավայրի թվով 45 բնակիչներ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):

Ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, ներկայացվեց, որ ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի նսիտում քննարկված «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի շրջանակներում քննարկված Յաղդան բնակավայրի անվանափոխության վերաբերյալ (առաջարկվող անվանումը՝ Եղիտանք) առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտե, այնուհետև Լոռու մարզպետի համապատասխան գրությամբ ներկայացվել է համայնքապետարան, որպեսզի համայնքը ավագանու նիստ հրավիրի, քննարկի առաջարկը և կայացնի որոշում՝ Յաղդան բնակավայրի անվանափոխման հարցի առնչությամբ:  Համայնքի ղեկավար Ա.Ներսիսյանը ներկայացրեց շեշտեց, որ բնակավայրի անվանափոխությունը առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ՝ մասնավորապես. Յաղդան բնակավայրի բնակիչները իրենց սեփականության՝ բնակելի տների կամ որնէ անշարժ գույքի օտարման ժամանակ խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ փաստաթղթային ձևակերպումները բնակավայրի անվանափոխության դեպքում հանգեցնելու է լուրջ խոչընդոտների: Միաժամանակ ավելացրեց նաև, որ իր անձնական կարծիքը որևէ քննարկման ժամանակ երբևէ չի փորձել արտահայտել, որպեսզի չդիտարկվի որպես ուղղորդում, սակայն հիմա հասկանալով առաջացող խնդիրների լրջությունը` արտահայտում է նախևառաջ որպես համայնքի բնակիչ

Այնուհետև համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը խոսքը փոխանցեց <<Յաղդանի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Սիմոնյանին: Նա իր խոսքը սկսեց Յաղդան անվան ծագումնաբանությունից, շեշտեց, որ Յաղդանը հունական ծագում ունեցող գյուղ է, թուրքական չի, և որ Պոնտոսում ևս կա Յաղդան անվամբ փոքրիկ գյուղ:   Նշեց նաև, որ Յաղդան գյուղը ազգային փոքրամասնությամբ բնակեցված գյուղ է եղել, և շատ հույներ, մարդասիրական սկզբունքներից ելնելով, իրենց տները հայերին են տվել` անհատույց, խնդրեց իր և բնակիչների անունից, որպեսզի գյուղի անունը մնա անփոփոխ:

Գյուղի բնակիչները ևս կարծիք հայտնեցին և արտահայտեցին իրենց դիրքորոշումը, խնդրելով, որ գյուղի անունը մնա նույնը` չանվանափոխվի: Բնակիչներից ոմանք ավելացրեցին նաև, որ հույները հայերին բարեկամ ժողովուրդ են, վերջիններիս հետ հարաբերությունները չվատացնելու նպատակով պետք է գյուղը չանվանափոխվի:

Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը լսելով բնակչության կարծիքը և դիրքորոշումը՝ նշեց, որ բոլորի կարծիքների հետ համամիտ է, և հավելեց, որ շեշտը դնենք անվանափոխման հետ կապված առաջացող խնդիրնեի վրա, գյուղի տների 60%-ը քանդված է, իսկ 40%-ը պահելու համար անենք այն ամենը, որպեսզի գյուղը չքանդվի:

Խոսքով հանդես եկավ նաև Յաղդան բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը: Նա նույնպես խոսեց Յաղդան անվան ծագման մասին, ինչպես նաև հավելեց, որ դեմ է անվանափոխմանը:

Հանրային քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչ՝ Լիլիթ Մելիքջանյանը արտահայտվեց, ասելով, որ առաջարկվող Եղիտանք անվանումը այնքան էլ լավը չի, ուստի իր կարծիքով ևս բնակավայրի անվանումը պետք չի փոխել:

Համայնքի ղեկավարը Ա. Ներսիսյանը շարունակելով խոսքը ասաց, որ Յաղդան գյուղի անավանափոխության հարցը դեռևս 1991 թվականներից քննարկման առարկա է դարձել, և լիահույս է, որ այս անգամ վերջնականապես բնակավայրի անավանափոխության հարցը դուրս կգա օրակարգային քննարկումներից: Քննարկման վերջում համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ մասնակցության և բնակավայրինվերաբերողհարցինկատմամբվերջիններիս  կողմիցցուցաբերածուշադրությանհամար:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner