Այսօր: Կիրակի, 1 Փետրվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2026 թ.

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ ՅԱՂԴԱՆ 06-079-0006-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09․10․2025Թ․ ԹԻՎ 190-Ա, 02․12․2025Թ․ ԹԻՎ 256-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24 կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Գագիկ Էրեգլոյի Մնացականյանի կողմից լիազորված անձ Արամ Ժիրիկի Ջանջուղազյանի կողմից ներկայացրած դիմումը, թիվ 3141 և 3139 գրանցամատյաններով 18.09.2025թ.-ին հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ ժառանգական գործեր՝ թիվ 191/2025թ․ և թիվ 190/2025թ, 13.09.2024թ. համայնքի ղեկավարի կողմից տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 1 հորոշումից տրամադրված թիվ 28 քաղվածքը որը հանդիսանում է 02.12.2000թ. կադաստրային գործում առկա քաղվածքի ճշտված ամբողջական տարբերակը և որի հիման վրա նոտարի կողմից հաստավել են վերը նշված ժառանգության իրավունքի վկայագրերը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ.

1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0006-0009 ծածկագրում գտնվող 0.3020 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0006-0009 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0.3020 հա; բ/  հողամասի սահմանային չափերը և մակերեսը՝  համաձայն  «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.3020 հա   մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 0․29 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0,012 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին և օրենքի ուժով ճանաչել նրա սեփականության իրավունքը։

3.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան գյուղի 06-079-0006-0009 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.3020 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 23․24, 38․52 և 11․40 քմ մակերեսով կիսանկուղների, 132․76 քմ մակերեսով բնակելի տան, 53․84 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի, 6․80 քմ մակերեսով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի, 31․88 քմ մակերեսով անասնաշենքի, 3․69 քմ մակերեսով անասնաշենքի բ/պ-ի կամ ա/հ-ի, 5․80 քմ մակերեսով տնտեսական շենքի, 1․85 քմ մակերեսով  տնտեսական շենքի բ/պ-ի կամ ա/հ-ի, 15․15 քմ մակերեսով ծածկի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանի սեփականության իրավունքը:

4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09.10.2025թ. թիվ 190 -Ա  և 02․12․2025թ․ թիվ 256-Ա որոշումները։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner