ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում առաջացել է «Տաշիր Պլյուս» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը անդամակցելու անհրաժեշտություն, համաձայն որի՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ §Տաշիր Պլյուս Տեղական Ակտիվ Խումբ¦ տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Յաղդան, Հովնանաձոր, Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի անդամակցությանը:
2. Տալ հավանություն՝ Լոռի Բերդ համայնքի անունից որպես ՏԱԽ-ի անդամներ հանդես գալուն` հետևյալ կազմով.
1) Արայիկ Ներսիսյան – Լոռի Բերդ համայնքի ղեկավար
2) Էդուարդ Մելիքսեթյան - Լոռի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ
3) Անի Մարտիրոսյան - Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
4) Գայանե Բալայան – «Արգինա» մշակութային ՀԿ-ի նախագահ
5) Արամ Ջանջուղազյան – «Հունայկա» ՍՊԸ բաժնետեր, Յաղդան բնակավայրի բնակիչ
6) Արայիկ Մկրտչյան - «Մկրտչյան Հոկդինգ» ՍՊԸ տնօրեն, Լեջան բնակավայրի բնակիչ
7) Հայրապետ Ջուլհակյան – «Հայրապետ Ջուլհակյան Սամվելի» ԱՁ տնօրեն, Ուռուտ բնակավայրի բնակիչ
8) Օլգա Մուրադյան - «Օլգա Մուրադյան» ԱՁ տնօրեն, Սվերդլով բնակավայրի բնակիչ
9) Էդգար Չատինյան – Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի բնակիչ, ֆերմեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |