Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Արտյոմ Կիմիկի Սերոբյանիկողմից ներկայացված դիմումը, անշարժ գույքի նկատմամբիրավունքների պետականգրանցմանթիվ 02022024-06-0064 (տրված՝06/07/2022թ.)վկայականը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 13.12.2024թ. թիվ 2024QDD2VJծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 11.12.2024թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`
որոշում եմ.
1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող Արտյոմ Կիմիկի Սերոբյանին և Հասմիկ Վոլոդյայի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող 06-044-0011-0026 ծածկագրի տակ գտնվող 0.36995հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 66.97քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտը, 9.89քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի բ/պը, 2.48քմ մակերեսով, 2.72քմ մակերեսով, 2.37քմ մակերեսով և 4.69քմ մակերեսով պարիսպները:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 66.97քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար՝ 84600 /ութսունչորս հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, 9.89քմ մակերեսով առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի բ/պ-ի համար՝ 12500 /տասերկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 2.48քմ, 2.72քմ, 2.37քմ և 4.69քմ մակերեսներով պարիսպների համար՝ 7750 /յոթ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 104850 /մեկ հարյուր չորս հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3. Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: