Ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ․ թիվ 698-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման սահմանված կրգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված կարգով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի կադաստրային քարտեզի 06-044-0551-0001 կադաստրային ծածկագրով 1.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության առավել բարձրարժեք արոտ գործառնական նշանակության հողամասի:
2.Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի կադաստրային քարտեզի 06-044-0551-0001 կադաստրային ծածկագրով 1.2 հա մակերեսով հողատեսքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում ուղղում կատարելու նպատակով փոխադրել առավել բարձրարժեք հողատեսքի համապատասխանեցնելով իրավունքի պետական գրանցման վկայականին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: